-
19.03.2020|
13:04
Standard&Poor's վարկանիշային ընկերությունը կանխատեսում է, որ 2020-ին համաշխարհային տնտեսությունը ռեցեսիայի մեջ է հայտնվելու: Խնայբանկի կանխատեսումով՝ ճգնաժամի զարգացման վատագույն տարբերակում նավթի գինը կընկնի մինչև բարելի դիմաց 20 դոլար, իսկ դոլարի կուրսը Ռուսաստանում կհասնի 100 ռուբլու:
-
18.03.2020|
07:56
Ռուսաստանը փակել է սահմանները հարևանների մեծ մասի հետ, և բավականաչափ վաղ է ձեռնարկել կոշտ միջոցներ երկրների նկատմամբ, որտեղ կորոնավիրուսը տարածված է, մարտի կեսին արդեն հիվանդացածության շատ քիչ դեպքեր են գրանցվել, թեպետ կասկածներ են ծագում տեստերի ու նոր դեպքերի բացահայտման հուսալիության առնչությամբ՝ գրում է Օլիվիե Թալեսը La Croix-ում:
-
18.03.2020|
07:52
Վերջին ամիսներին մարդկության ամբողջ ուշադրությունը գամված է կորոնավիրուսի տարածման նորություններին: ԱՀԿ-ն COVID-19-ն արդեն պանդեմիա է հայտարարել: Շատ երկրներ արմատական միջոցներ են կիրառում վարակի տարածումը կանխելու համար:
-
17.03.2020|
12:19
Երկուշաբթի երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոր հեռուստաուղերձով դիմեց ժողովրդին՝ հայտարարելով կորոնավիրուսի տարածումով պայմանավորված սահմանափակումների մասին: Նախագահը ֆրանսիացիներին կոչ արեց խուճապի չմատնվել, համերաշխություն ու պատասխանատվություն դրսևորել:
-
17.03.2020|
12:13
Սահմանադրական դատարանը օրինական ճանաչեց Սահմանադրության լրացումների օրենքը, որ հնարավորություն կտա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նորից մասնակցել նախագահական ընտրություններին:
-
17.03.2020|
12:10
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հանդիպել է միմյանց հետ մրցակցող երկու քաղաքական կուսակցությունների նախագահների հետ: Հանդիպումն ավարտվել է անարդյունք, բայց Լիկուդը գլխավորող Բենյամին Նետանյահուն և «Կախոլ Լավան» դաշինքի նախագահ Բենի Գանցը հայտարարել են, որ կշարունակեն բանակցությունները երկուշաբթի:
-
17.03.2020|
00:13
Համաճարակները 21-րդ դարի հայտնագործությունը չեն: Մարդկությանը միշտ էլ պատուհասել են ախտեր, որ այդ պահին բուժելու հնարավորություններ չի ունեցել:
-
16.03.2020|
12:28
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ԵՄ երկրներին կոչ է արել միասին պայքարել կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքների դեմ ու չփակել սահմանները:
-
16.03.2020|
12:25
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կորոնավիրուսի տեստը բացասական է՝ հաղորդեց նրա բժիշկ Շոն Կոնլին: «Երեկ երեկոյան, երբ ես նախագահի հետ մանրամասն քննարկեցի COVID-19-ի տեստավորման հարցը, նա որոշեց ստուգվել: Երեկոյան ես ստացա հաստատումը, որ տեստը բացասական է»՝ ասել է Շոն Կոնլին:
-
16.03.2020|
00:29
Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ Թեդրոս Ադհան Գեբրեյսուսը մարտի 13-ին Ժնևում մամլո ասուլիսում հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի էպիկենտրոնը փոխադրվել է եվրոպական երկրներ: ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում արդեն կա Covid-19-ով վարակի 130000 դեպք: